ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երեք ուղերձ

Երեք ուղերձ
07.11.2025 | 11:00

Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ և խնդրել է 3 ուղերձ փոխանցել.

1. Արցախը եղել է, կա և կլինի։

2. Հավատա ինքդ քեզ՝ որպես Աստծո մի մասի, բարության և լույսի։

3. Իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա. նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4522

Մեկնաբանություններ